Մեր մասին

ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքով պայմանավորված ազգային անվտանգությանը սպառնացող մարտահրավերները, այդ թվում՝ հարևան Ադրբեջանի և
Թուրքիայի ռազմատենչ և ագրեսիվ քաղաքականությունը, ինչը թելադրում է առավել մեծ պատասխանատվություն՝ ազգային արժեքների պաշտպանության համատեքստում,
գիտակցելով, որ երկրի ներքին և արտաքին հիմնախնդիրների լուծման, ինչպես նաև ազգի ինքնության պահպանման և հիմքերի էլ ավելի ամրապնդման կարևոր նախապայմաններից են ազգի բարոյական և հոգևոր միասնությունը, Հայաստանում բնակվող բոլոր ազգերի հետ համերաշխությունը,
մեկնակետ ընդունելով յուրաքանչյուր անհատի հայրենասիրությունը հարգելու առաքելությունը,
արձանագրելով, որ առկա են հայ ազգի հոգևոր-բարոյական անվտանգությանը սպառնացող ռիսկեր,
«Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնությունը,

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է՝

kinglaw

«Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնությունը մեկնարկում է ազգային արժեքների պաշտպանությանը վերաբերող օրենքի նախագիծը կազմելու, հանրային քննարկում կազմակերպելու և ստորագրահավաքի միջոցով իրավասու մարմիններին ներկայացնելու գործընթացը: Օրենքի նախագիծը կարգավորելու է նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, ընտանիքի և մանկության պաշտպանության հետ կապված հարաբերությունները

kinglaw

«Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնությունը չի հետապնդում քաղաքական շահեր սպասարկելու որևէ նպատակ և այս նախաձեռնության միջոցով փորձելու է օգնել նաև քաղաքական իշխանությանը՝ չեզոքացնելու հայ ազգի հոգևոր-բարոյական անվտանգությանը սպառնացող ռիսկերը.

kinglaw

«Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնությունը բաց է ցանկացած անհատի, հասարակական կամ քաղաքական ուժի համար և կարող է հասարակության պառակտումը կանխող հարթակ դառնալ՝ ազգային արժեքների պաշտպանության հարցում.

kinglaw

«Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության գործունեության կազմակերպչական և տեխնիկական հարցերով աջակցությունն իրականացնելու է «Ազգային արժեքների պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպությունը.

kinglaw

«Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության գործունեության, օրենքի նախագծի հանրային քննարկման արդյունքների և հետագա գործողությունների մասին տեղեկատվությունը կներկայացվի հաջորդիվ:

Համակարգող խումբ