Մամուլը մեր մասին

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Թող ամեն մարդ ապրի ինչպես կամենում է, բայց հոմոսեքսուալիզմը մի քարոզեք. Կարինե Նալչաջյան. AD TV

AD TV-ի «Հարցազրույց Արթուր Կիրակոսյանի հետ» հաղորդաշարի հյուրն է հոգեբան,  «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Կարինե Նալչաջյանը: Հաղորդման շրջանակներում խոսվել է միասեռականության քարոզի, ավանդական արժեքների պաշտպանության կարևորության և այլ  հարցերի շուրջ:  

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Որն՞ է նախորդ իշխանությունների «աքիլեսյան գարշապարը», որից օգտվեց Փաշինյանը. Հոգեբանի դիտարկումը. i TV

iravunk.com-ը գրում է. ԿԳՄՍ նախարարության սահմանած կանխարգելիչ միջոցառումների, առկա սահմանափակումների, կրթական խնդիրների եւ այլ ուշագրավ հարցերի շուրջ «Իրավունք TV»-ի եթերում զրուցել ենք հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ հետ: Դիմակը չի կարող չազդել երեխայի աշխարհընկալման վրա – Տիկին Նալչաջյան, արդյո՞ք լրացուցիչ հոգեբանական խնդիրներ չեն առաջացնի հատկապես տարրական դասարանների աշակերտների համար առկա սահմանափակումները: – Դիմակի առկայությունն արդեն իսկ շատ […]

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Մուտանտների սերունդ ենք դաստիարակելու՝ անհայրենիք, անսեռ, անարժեք, անսկզբունք. Live News

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը։ Վերջերս Գևորգ Դանիելյանի, Արամ Սաթյանի, Հայկ Նահապետյանի, Կարինե Նալչաջյանի, Ռուբեն Մելքոնյանի, Արա Զոհրաբյանի նախաձեռնությամբ ձևավորվել է «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող խումբ, որը հայ ազգի հոգևոր-բարոյական անվտանգությանը սպառնացող ռիսկերը չեզոքացնելու նպատակով նախաձեռնել է ազգային արժեքների պաշտպանությանը վերաբերող օրենքի նախագիծ՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային […]

Հայ եկեղեցին, հայոց լեզուն, մշակութային ժառանգությունը, ընտանիքն ու մանկությունը պաշտպանել Օրենքով. ankakh.com

Օրեր առաջ «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնությունը հայտարարեց ազգային արժեքների պաշտպանությանը վերաբերող օրենքի նախագիծ մշակելու և ստորագրահավաքի միջոցով իրավասու մարմիններին ներկայացնելու գործընթաց: Օրենքի նախագիծը կարգավորելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանության հետ կապված հարաբերությունները, ինչն, ըստ էության, ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ, սակայն օրենսդրական կարգավորումներն այդ հարցերում թերի են կամ առհասարակ գոյություն չունեն։ Նախաձեռնության համակարգող խմբի անդամներն են Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, հոգեբան Կարինե Նալչաջյանը, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն […]

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «Մաթեմատիկայի դասին կարող է սովորեցնեն՝ ինչ է պահպանակը». Արա Զոհրաբյան. Kentron TV

«Կենտրոն» հեռուստաընկերության «Իմպուլս վերլուծական» հաղորդաշարի հյուրն է փաստաբան,«Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Արա Զոհրաբյանը: Հաղորդման շրջանակներում խոսվել է հանրությանը հուզող «Ստամբուլյան», «Լանզարոտեի» կոնվենցիաների,  Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սպառնացող վտանգների, «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության հետագա քայլերի մասին:    

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Թուրքիայի պետության մտածողությունն է ցեղասպան. Ռուբեն Մելքոնյան. YerkirMedia

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկիրն այսօր» հաղորդաշարի հյուրն է թուրքագետ, «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Ռուբեն Մելքոնյանը: Հաղորդման շրջանակներում խոսվել է 65 տարի առաջ` 1955 թվականի սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում տեղի ունեցած հերթական ցեղասպանական արարքի` Ստամբուլի հույների և հայերի հանդեպ ջարդարարության (պոգրոմ) մասին՝ ընդգծելով այն զուգահեռները, որոնք այսօր էլ առկա են Թուրքիայի քաղաքականության և պետական […]

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Երեխային կարելի է պաշտպանել նաեւ առանց բացատրելու, թե ինչ է սեռական ակտը. Արա Զոհրաբյան. armdaily.am

«AD TV» լրատվականի «Հարցազրույց Արթուր Կիրակոսյանի հետ» հաղորդաշարի հյուրն է փաստաբան, «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Արա Զոհրաբյանը: Հաղորդման շրջանակներում խոսվել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանության հիմունքների մասին» օրենքի նախագծի, տարբեր կոնվենցիաներից բխող ռիսկերի մասին:    

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Վտանգները վեր հանելով իշխանությանը կօգնենք հետ կանգնել ապազգային գործընթացից. Արա Զոհրաբյան. 5TV

«5ԹԻՎԻ» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդաշարի հյուրն է փաստաբան, «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Արա Զոհրաբյանը: Հաղորդման հյուրն անդրադարձել է օրենքի ուժով ազգային արժեքները պաշտպանելու եւ տարբեր կոնվենցիաներից բխող ռիսկերը հասարակության լայն շերտերին ներկայացնելու նախաձեռնությանը։ Խումբը մտադիր է շրջել մարզերով ու ստորագրահավաքի միջոցով օրենքի նախագիծը ներկայացնել կառավարությանը կամ Ազգային ժողովին։          

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ամեն ինչում սեռական ակտ ու սեռականություն է, ինչու եք էդքան ֆիքսվել էդ սեռականի վրա. Արա Զոհրաբյան. 24news.am

«24news» լրատվականի հյուրն է փաստաբան,«Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Արա Զոհրաբյանը: Ծրագրի շրջանակներում վերջինս խոսել է ազգային արժեքների պաշտպանության կարևորության, օրենքի նախագծի մասին: