ՈՒՂԵՑՈՒՅՑ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 20․08․2021 ԹՎԱԿԱՆԻ N 65-Ն ՀՐԱՄԱՆՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Վարչական դատարան ներկայացված դիմումով դիմողները հետևյալ հիմնական փաստարկներն են պնդել: Առողջապահության նախարարն իրավասու չէր ընդունելու մարդու հիմնական իրավունքները սահմանափակող նորմատիվ իրավական ակտ. Վիճարկվող Առողջապահության նախարարի 20.08.2021թ. թիվ 65-Ն հրամանով փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ առողջապահության նախարարի՝ 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի ՀՀ առողջապահության նախարարի թիվ 24-Ն հրամաններում, […]
«ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԺԱՄԱՆԱԿ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ԻՐ ԿՈՂՄԻՑ ՄՇԱԿՎԱԾ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՐՎԱԾ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ
Սիրելի հայրենակիցներ, Սեպտեմբերի 27-ին Արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով հակառակորդի կողմից սանձազերծված ագրեսիան, ըստ էության, հանգեցրել է լայնածավալ պատերազմի: Չհաշտվելով արցախյան գոյամարտում պարբերաբար կրած պարտության հետ` Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, Թուրքիայի անթաքույց հովանավորության և գործնական օժանդակության ներքո, հերթական անգամ անմտորեն փորձում է մեր սահմանների ամրությունը և հայ զինվորի մարտական ոգին: Ռազմական թերարժեքությամբ տառապող հակառակորդին այս անգամ էլ […]
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը 2020թ-ի սեպտեմբերի 24-ի գրությամբ նշել է. «Որպես ազգային պահպանողական կուսակցություն՝ լիովին կիսում ենք ազգային արժեքների պահպանման հետ կապված հանրության մոտ առկա մտահոգությունները և ազգային ինքնության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները»: Գրությանը կից «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանության հիմունքների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացվել են […]
ՀՀ ԳԱԱ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ, ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն, ի.գ.թ. Լիլիթ Ղազանչյանը 2020թ. սեպտեմբերի 18-ի գրությամբ նշել է. «ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի գիտաշխատողների կատարված ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ «Ազգային արժեքների պաշտպանության» նախաձեռնության կողմից ներկայացված «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանության հիմունքների մասին» օրենքի նախագիծն արդիական […]
ՀՀ ԳԱԱ Հ. ԱՃԱՌՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԼԵԶՎԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան Լեզվի ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վիկտոր Կատվալյանը 2020թ. սեպտեմբերի 18-ի գրությամբ նշել է. «Ինչ խոսք, նման մի օրենք գոյության իրավունք ունի և, թերևս, անհրաժեշտ է»: Միաժամանակ ներկայացվել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանության հիմունքների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ նկատառումներ, որոնք կքննարկվեն նախաձեռնության […]
«ԲԱՐԵՊԱՇՏ ՍԵՐՈՒՆԴ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
«Բարեպաշտ Սերունդ» հիմնադրամը 2020թ. սեպտեմբերի 11-ի գրությամբ մասնավորապես նշել է. «…ողջունում ենք ձեր նախաձեռնությունը «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանության հիմունքների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, և մեր աջակցությունն առաջարկում այս կարևոր օրենքի ընդունման գործում»: «Բարեպաշտ Սերունդ» հիմնադրամը ներկայացրել է նաև իր առաջարկությունները «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային […]
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը 2020թ. սեպտեմբերի 11-ի գրությամբ նշել է. «ՀԴԿ նախագահությունը, ընդլայնված նիստում, քննարկելով մեզ ներկայացված «Օրենքի» նախագիծը, ամբողջությամբ հավանություն է տալիս օրինագծի գաղափարին և բովանդակությանը»: Կուսակցությունը ներկայացրել է նաև իր առաջարկությունները «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանության հիմունքների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, որոնք «Ազգային արժեքների […]
ԵՎՐԱՍԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի վարիչ, ի.գ.դ., պրոֆեսոր Ռ.Պետրոսյանը գրությամբ նշել է, որ «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնությունը ցուցաբերել է արդի մարտահրավերներին դիմագրավելու հրաշալի նախաձեռնություն: Միաժամանակ ներկայացվել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանության հիմունքների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ նկատառումներ, որոնք կքննարկվեն նախաձեռնության համակարգող խմբի կողմից:
ՀՊՄՀ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Է.Հովհաննիսյանը 2020թ. սեպտեմբերի 9-ի գրությամբ նշել է. «ՀՊՄՀ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետը ողջունում է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանության հիմունքների մասին» օրենքի նախագիծը՝ կարևորելով նման իրավական ակտերի առկայությունը ազգային-բարոյական արժեքների պաշտպանության առումով»:










