Ազգային Ժողովրդավարական Միություն (ԱԺՄ) կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը 2020թ. սեպտեմբերի 7-ի գրությամբ բարձր է գնահատել «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնությունը և իր աջակցությունն է հայտնել դրա իրականացմանը: ԱԺՄ կուսակցության նախագահը նշել է նաև, որ, համաձայն լինելով նախագծին, հանրային քննարկումների ժամանակ կներկայացնեն առաջարկներն ու դիտողությունները առանձին դրույթների վերաբերյալ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության ներկայացուցիչներին
Սեպտեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող խմբին։ Նախաձեռնության անդամները Վեհափառ Հայրապետին ներկայացրեցին նախաձեռնության առաքելությունն ու ծրագիրը, անդրադարձան նախաձեռնության հեղինակած օրենքի նախագծին՝ ուղղված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանությանը։ Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքը […]
ՏԵՍԱՆՅՈՒԹ: Մուտանտների սերունդ ենք դաստիարակելու՝ անհայրենիք, անսեռ, անարժեք, անսկզբունք. Live News
LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը։ Վերջերս Գևորգ Դանիելյանի, Արամ Սաթյանի, Հայկ Նահապետյանի, Կարինե Նալչաջյանի, Ռուբեն Մելքոնյանի, Արա Զոհրաբյանի նախաձեռնությամբ ձևավորվել է «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող խումբ, որը հայ ազգի հոգևոր-բարոյական անվտանգությանը սպառնացող ռիսկերը չեզոքացնելու նպատակով նախաձեռնել է ազգային արժեքների պաշտպանությանը վերաբերող օրենքի նախագիծ՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային […]
Հայ եկեղեցին, հայոց լեզուն, մշակութային ժառանգությունը, ընտանիքն ու մանկությունը պաշտպանել Օրենքով. ankakh.com
Օրեր առաջ «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնությունը հայտարարեց ազգային արժեքների պաշտպանությանը վերաբերող օրենքի նախագիծ մշակելու և ստորագրահավաքի միջոցով իրավասու մարմիններին ներկայացնելու գործընթաց: Օրենքի նախագիծը կարգավորելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանության հետ կապված հարաբերությունները, ինչն, ըստ էության, ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ, սակայն օրենսդրական կարգավորումներն այդ հարցերում թերի են կամ առհասարակ գոյություն չունեն։ Նախաձեռնության համակարգող խմբի անդամներն են Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, հոգեբան Կարինե Նալչաջյանը, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն […]
ՏԵՍԱՆՅՈՒԹ: «Մաթեմատիկայի դասին կարող է սովորեցնեն՝ ինչ է պահպանակը». Արա Զոհրաբյան. Kentron TV
«Կենտրոն» հեռուստաընկերության «Իմպուլս վերլուծական» հաղորդաշարի հյուրն է փաստաբան,«Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Արա Զոհրաբյանը: Հաղորդման շրջանակներում խոսվել է հանրությանը հուզող «Ստամբուլյան», «Լանզարոտեի» կոնվենցիաների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սպառնացող վտանգների, «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության հետագա քայլերի մասին:
ՏԵՍԱՆՅՈՒԹ: Երեխային կարելի է պաշտպանել նաեւ առանց բացատրելու, թե ինչ է սեռական ակտը. Արա Զոհրաբյան. armdaily.am
«AD TV» լրատվականի «Հարցազրույց Արթուր Կիրակոսյանի հետ» հաղորդաշարի հյուրն է փաստաբան, «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Արա Զոհրաբյանը: Հաղորդման շրջանակներում խոսվել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանության հիմունքների մասին» օրենքի նախագծի, տարբեր կոնվենցիաներից բխող ռիսկերի մասին:
ՏԵՍԱՆՅՈՒԹ: Վտանգները վեր հանելով իշխանությանը կօգնենք հետ կանգնել ապազգային գործընթացից. Արա Զոհրաբյան. 5TV
«5ԹԻՎԻ» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդաշարի հյուրն է փաստաբան, «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Արա Զոհրաբյանը: Հաղորդման հյուրն անդրադարձել է օրենքի ուժով ազգային արժեքները պաշտպանելու եւ տարբեր կոնվենցիաներից բխող ռիսկերը հասարակության լայն շերտերին ներկայացնելու նախաձեռնությանը։ Խումբը մտադիր է շրջել մարզերով ու ստորագրահավաքի միջոցով օրենքի նախագիծը ներկայացնել կառավարությանը կամ Ազգային ժողովին։











