«Կենտրոն» հեռուստաընկերության «Իմպուլս վերլուծական» հաղորդաշարի հյուրն է փաստաբան,«Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Արա Զոհրաբյանը: Հաղորդման շրջանակներում խոսվել է հանրությանը հուզող «Ստամբուլյան», «Լանզարոտեի» կոնվենցիաների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սպառնացող վտանգների, «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության հետագա քայլերի մասին:
ՏԵՍԱՆՅՈՒԹ: Թուրքիայի պետության մտածողությունն է ցեղասպան. Ռուբեն Մելքոնյան. YerkirMedia
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկիրն այսօր» հաղորդաշարի հյուրն է թուրքագետ, «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Ռուբեն Մելքոնյանը: Հաղորդման շրջանակներում խոսվել է 65 տարի առաջ` 1955 թվականի սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում տեղի ունեցած հերթական ցեղասպանական արարքի` Ստամբուլի հույների և հայերի հանդեպ ջարդարարության (պոգրոմ) մասին՝ ընդգծելով այն զուգահեռները, որոնք այսօր էլ առկա են Թուրքիայի քաղաքականության և պետական […]
ՏԵՍԱՆՅՈՒԹ: Երեխային կարելի է պաշտպանել նաեւ առանց բացատրելու, թե ինչ է սեռական ակտը. Արա Զոհրաբյան. armdaily.am
«AD TV» լրատվականի «Հարցազրույց Արթուր Կիրակոսյանի հետ» հաղորդաշարի հյուրն է փաստաբան, «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Արա Զոհրաբյանը: Հաղորդման շրջանակներում խոսվել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանության հիմունքների մասին» օրենքի նախագծի, տարբեր կոնվենցիաներից բխող ռիսկերի մասին:
ՏԵՍԱՆՅՈՒԹ: Մասնագետները փորձում են կանխել նույնասեռականների ամուսնությունը. Yerkirmedia
Yerkirmedia.am-ը գրում է. Արշավ է սկսվել մեր ազգային արժեքների նկատմամբ: Հարցը բարձրաձայնում են տարբեր ոլորտի ներկայացուցիչները: Հոգեբան Կարինե Նալչաջյանը նկատում է՝ Ազգային արժեհամակարգի գրեթե բոլոր տարրերը թիրախավորված են, այսօր խորքային փոփոխություններ իրականացնելու միտումներ կան: Թուրքագետ Ռուբեն Մելքոնյան էլ ընդգծել է, որ Ազգային արժեհամակարգի պահպանումն ուղիղ համեմատական է ազգի եւ պետականության անվտանգությանը: «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող […]
ՏԵՍԱՆՅՈՒԹ: Պետությունը պետք է պաշտպանի Հայոց լեզուն և Առաքելական Եկեղեցին. Գևորգ Դանիելյան. Yerevan.Today
Yerevan.Today-ը գրում է. «Ազգային արժեքները պետք է պաշտպանվեն օրենքով, սա իրավական հիմքերի առնչությամբ չպետք է որևէ մեկի մոտ անակնկալի առիթ տա: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային արժեքների պաշտպանության» անդամ, իրավաբան Գևորգ Դանիելյանը։ Ըստ նրա՝ նախաձեռնությունը միտված է ազգային անվտանգության, ներքին և արտաքին խնդիրների լուծման, ազգային արժեհամակարգի պահպանմանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹ: Այսօր ոտնձգություններ են իրականացվում ազգային արժեհամակարգի նկատմամբ. Կարինե Նալչաջյան. Yerevan.Today
Yerevan.Today-ը գրում է. Այսօր ավելի նկատելի է, որ ազգային արժեհամակարգի նկատմամբ ոտնձգություններ են իրականանում: Այս մասին «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանության հիմունքների մասին» օրենքի նախագծի հանրային քննարկման ժամանակ ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը: «Ազգային արժեհամակարգի գրեթե բոլոր տարրերը թիրախավորված են, այսօր խորքային փոփոխություններ իրականացնելու միտումներ կան: Եթե սրանք չպահպանվեն, […]
Այսօր, երեկ և վաղը ՀՀ-ի նկատմամբ տեղեկատվական պատերազմ է իրականացվում. թիրախներն են` մեր ինքնությունը, արժեհամակարգը, հավատը. Հայկ Նահապետյան. Թերթ.am
Tert.am-ը գրում է. Այսօր, երեկ և վաղը ՀՀ-ի նկատմամբ տեղեկատվական պատերազմ է իրականացվում, որի առաջին թիրախներն են մեր ինքնությունը, արժեհամակարգը, հավատը և այն ավանդույթները, որոնք մենք ժառանգել ենք մեր նախնիներից: Այս մասին այսօր «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանության հիմունքների մասին» օրենքի նախագծի հանրային քննարկման ժամանակ ասաց ռազմական փորձագետ Հայկ […]










