Ռաֆիկ Պետրոսյան

ԵՎՐԱՍԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ

Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի վարիչ, ի.գ.դ., պրոֆեսոր Ռ.Պետրոսյանը գրությամբ նշել է, որ «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնությունը ցուցաբերել է արդի մարտահրավերներին դիմագրավելու հրաշալի նախաձեռնություն: Միաժամանակ ներկայացվել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանության հիմունքների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ նկատառումներ, որոնք կքննարկվեն նախաձեռնության համակարգող խմբի կողմից: