ազգային արժեքների պաշտպանություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Մասնագետները փորձում են կանխել նույնասեռականների ամուսնությունը. Yerkirmedia

Yerkirmedia.am-ը գրում է. Արշավ է սկսվել մեր ազգային արժեքների նկատմամբ: Հարցը բարձրաձայնում են տարբեր ոլորտի ներկայացուցիչները: Հոգեբան Կարինե Նալչաջյանը նկատում է՝ Ազգային արժեհամակարգի գրեթե բոլոր տարրերը թիրախավորված են, այսօր խորքային փոփոխություններ իրականացնելու միտումներ կան: Թուրքագետ Ռուբեն Մելքոնյան էլ ընդգծել է, որ Ազգային արժեհամակարգի պահպանումն ուղիղ համեմատական է ազգի եւ  պետականության անվտանգությանը: «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող […]

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Պետությունը պետք է պաշտպանի Հայոց լեզուն և Առաքելական Եկեղեցին. Գևորգ Դանիելյան. Yerevan.Today

Yerevan.Today-ը գրում է. «Ազգային արժեքները պետք է պաշտպանվեն օրենքով, սա իրավական հիմքերի առնչությամբ չպետք է որևէ մեկի մոտ անակնկալի առիթ տա: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային արժեքների պաշտպանության» անդամ, իրավաբան Գևորգ Դանիելյանը։ Ըստ նրա՝ նախաձեռնությունը միտված է ազգային անվտանգության, ներքին և արտաքին խնդիրների լուծման, ազգային արժեհամակարգի պահպանմանը:    

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Այսօր ոտնձգություններ են իրականացվում ազգային արժեհամակարգի նկատմամբ. Կարինե Նալչաջյան. Yerevan.Today

Yerevan.Today-ը գրում է. Այսօր ավելի նկատելի է, որ ազգային արժեհամակարգի նկատմամբ ոտնձգություններ են իրականանում: Այս մասին «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանության հիմունքների մասին» օրենքի նախագծի հանրային քննարկման ժամանակ ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը: «Ազգային արժեհամակարգի գրեթե բոլոր տարրերը թիրախավորված են, այսօր խորքային փոփոխություններ իրականացնելու միտումներ կան: Եթե սրանք չպահպանվեն, […]

Ազգային արժեհամակարգի պահպանումը ուղիղ համեմատական է պետության անվտանգության հետ. Ռուբեն Մելքոնյան. panorama

panorama.am-ը գրում է. «Ազգային արժեհամակարգը դարերի ընթացքում եղել է հայ ժողովրդի դիմադրելու, պայքարելու, հաջողության հասնելու կարևոր գրավականներից մեկը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնությունը համակարգող խմբի անդամ, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։ Նրա խոսքով, պատմությամբ ապացուցված է՝ այն պահին, երբ հայ ժողովուրդը հավատարիմ է եղել ազգային արժեհամակարգին, հավաքական ոգին ավելի մեծ հաջողություններ է […]

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ազգային արժեհամակարգից հեռու սերունդը խոցելի է թուրքական սպառնալիքի դեմ. Ռուբեն Մելքոնյան. 5TV

«5ԹԻՎԻ» հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարի հյուրն է թուրքագետ, «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Ռուբեն Մելքոնյանը: Ծրագրի շրջանակներում վերջինս խոսել է նախաձեռնության խնդիրների և նպատակների մասին:    

«Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող խմբի հայտարարությունը

Հարգելի հայրենակիցներ,   Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքով պայմանավորված ազգային անվտանգությանը սպառնացող մարտահրավերները, այդ թվում՝ հարևան Ադրբեջանի և Թուրքիայի ռազմատենչ և ագրեսիվ քաղաքականությունը, ինչը թելադրում է առավել մեծ պատասխանատվություն՝ ազգային արժեքների պաշտպանության համատեքստում,   գիտակցելով, որ երկրի ներքին և արտաքին հիմնախնդիրների լուծման, ինչպես նաև ազգի ինքնության պահպանման և հիմքերի էլ ավելի ամրապնդման կարևոր նախապայմաններից […]