Ազգային Ժողովրդավարական Միություն (ԱԺՄ) կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը 2020թ. սեպտեմբերի 7-ի գրությամբ բարձր է գնահատել «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնությունը և իր աջակցությունն է հայտնել դրա իրականացմանը: ԱԺՄ կուսակցության նախագահը նշել է նաև, որ, համաձայն լինելով նախագծին, հանրային քննարկումների ժամանակ կներկայացնեն առաջարկներն ու դիտողությունները առանձին դրույթների վերաբերյալ:
ՏԵՍԱՆՅՈՒԹ: Մասնագետները փորձում են կանխել նույնասեռականների ամուսնությունը. Yerkirmedia
Yerkirmedia.am-ը գրում է. Արշավ է սկսվել մեր ազգային արժեքների նկատմամբ: Հարցը բարձրաձայնում են տարբեր ոլորտի ներկայացուցիչները: Հոգեբան Կարինե Նալչաջյանը նկատում է՝ Ազգային արժեհամակարգի գրեթե բոլոր տարրերը թիրախավորված են, այսօր խորքային փոփոխություններ իրականացնելու միտումներ կան: Թուրքագետ Ռուբեն Մելքոնյան էլ ընդգծել է, որ Ազգային արժեհամակարգի պահպանումն ուղիղ համեմատական է ազգի եւ պետականության անվտանգությանը: «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող […]
«Անհապաղ պետք է համախմբվել ազգային արժեքների շուրջ, գործի է դրվել ամեն միջոց՝ հայկականությունն ու ազգայինը վերացնելու համար». Կարինե Նալչաջյան.pastinfo
«Նույնիսկ մեծ ցանկության դեպքում այսօր հնարավոր չէ չնկատել, որ ճակատային հարձակում է կազմակրպվել այն ամենի նկատմամբ, ինչ հայկական է։ Թիրախում է հայտնվել ազգային և բարոյական արժեքային համակարգը։ Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում կրթական, մշակութային համակարգի հետ, տեսնում ենք եկեղեցու նկատմամաբ իրականացվող արշավը, արժեզրկվում է կազմաքանդվում է ընտանիքի գաղափարը։ Երբ այս բոլոր բաղադրիչները մեկ […]



