«Կենտրոն» հեռուստաընկերության «Իմպուլս վերլուծական» հաղորդաշարի հյուրն է փաստաբան,«Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Արա Զոհրաբյանը: Հաղորդման շրջանակներում խոսվել է հանրությանը հուզող «Ստամբուլյան», «Լանզարոտեի» կոնվենցիաների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սպառնացող վտանգների, «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության հետագա քայլերի մասին:
Ազգային արժեհամակարգի պահպանումը ուղիղ համեմատական է պետության անվտանգության հետ. Ռուբեն Մելքոնյան. panorama
panorama.am-ը գրում է. «Ազգային արժեհամակարգը դարերի ընթացքում եղել է հայ ժողովրդի դիմադրելու, պայքարելու, հաջողության հասնելու կարևոր գրավականներից մեկը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնությունը համակարգող խմբի անդամ, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։ Նրա խոսքով, պատմությամբ ապացուցված է՝ այն պահին, երբ հայ ժողովուրդը հավատարիմ է եղել ազգային արժեհամակարգին, հավաքական ոգին ավելի մեծ հաջողություններ է […]




