կրթություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Երեխային կարելի է պաշտպանել նաեւ առանց բացատրելու, թե ինչ է սեռական ակտը. Արա Զոհրաբյան. armdaily.am

«AD TV» լրատվականի «Հարցազրույց Արթուր Կիրակոսյանի հետ» հաղորդաշարի հյուրն է փաստաբան, «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Արա Զոհրաբյանը: Հաղորդման շրջանակներում խոսվել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանության հիմունքների մասին» օրենքի նախագծի, տարբեր կոնվենցիաներից բխող ռիսկերի մասին:    

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Վտանգները վեր հանելով իշխանությանը կօգնենք հետ կանգնել ապազգային գործընթացից. Արա Զոհրաբյան. 5TV

«5ԹԻՎԻ» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդաշարի հյուրն է փաստաբան, «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Արա Զոհրաբյանը: Հաղորդման հյուրն անդրադարձել է օրենքի ուժով ազգային արժեքները պաշտպանելու եւ տարբեր կոնվենցիաներից բխող ռիսկերը հասարակության լայն շերտերին ներկայացնելու նախաձեռնությանը։ Խումբը մտադիր է շրջել մարզերով ու ստորագրահավաքի միջոցով օրենքի նախագիծը ներկայացնել կառավարությանը կամ Ազգային ժողովին։          

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ամեն ինչում սեռական ակտ ու սեռականություն է, ինչու եք էդքան ֆիքսվել էդ սեռականի վրա. Արա Զոհրաբյան. 24news.am

«24news» լրատվականի հյուրն է փաստաբան,«Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Արա Զոհրաբյանը: Ծրագրի շրջանակներում վերջինս խոսել է ազգային արժեքների պաշտպանության կարևորության, օրենքի նախագծի մասին:    

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Մասնագետները փորձում են կանխել նույնասեռականների ամուսնությունը. Yerkirmedia

Yerkirmedia.am-ը գրում է. Արշավ է սկսվել մեր ազգային արժեքների նկատմամբ: Հարցը բարձրաձայնում են տարբեր ոլորտի ներկայացուցիչները: Հոգեբան Կարինե Նալչաջյանը նկատում է՝ Ազգային արժեհամակարգի գրեթե բոլոր տարրերը թիրախավորված են, այսօր խորքային փոփոխություններ իրականացնելու միտումներ կան: Թուրքագետ Ռուբեն Մելքոնյան էլ ընդգծել է, որ Ազգային արժեհամակարգի պահպանումն ուղիղ համեմատական է ազգի եւ  պետականության անվտանգությանը: «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող […]

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Պետությունը պետք է պաշտպանի Հայոց լեզուն և Առաքելական Եկեղեցին. Գևորգ Դանիելյան. Yerevan.Today

Yerevan.Today-ը գրում է. «Ազգային արժեքները պետք է պաշտպանվեն օրենքով, սա իրավական հիմքերի առնչությամբ չպետք է որևէ մեկի մոտ անակնկալի առիթ տա: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային արժեքների պաշտպանության» անդամ, իրավաբան Գևորգ Դանիելյանը։ Ըստ նրա՝ նախաձեռնությունը միտված է ազգային անվտանգության, ներքին և արտաքին խնդիրների լուծման, ազգային արժեհամակարգի պահպանմանը:    

Այսօր, երեկ և վաղը ՀՀ-ի նկատմամբ տեղեկատվական պատերազմ է իրականացվում. թիրախներն են` մեր ինքնությունը, արժեհամակարգը, հավատը. Հայկ Նահապետյան. Թերթ.am

Tert.am-ը գրում է. Այսօր, երեկ և վաղը ՀՀ-ի նկատմամբ տեղեկատվական պատերազմ է իրականացվում, որի առաջին թիրախներն են մեր ինքնությունը, արժեհամակարգը, հավատը և այն ավանդույթները, որոնք մենք ժառանգել ենք մեր նախնիներից: Այս մասին այսօր «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանության հիմունքների մասին» օրենքի նախագծի հանրային քննարկման ժամանակ ասաց ռազմական փորձագետ Հայկ […]

Ազգային արժեհամակարգի պահպանումը ուղիղ համեմատական է պետության անվտանգության հետ. Ռուբեն Մելքոնյան. panorama

panorama.am-ը գրում է. «Ազգային արժեհամակարգը դարերի ընթացքում եղել է հայ ժողովրդի դիմադրելու, պայքարելու, հաջողության հասնելու կարևոր գրավականներից մեկը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնությունը համակարգող խմբի անդամ, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։ Նրա խոսքով, պատմությամբ ապացուցված է՝ այն պահին, երբ հայ ժողովուրդը հավատարիմ է եղել ազգային արժեհամակարգին, հավաքական ոգին ավելի մեծ հաջողություններ է […]

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ազգային արժեհամակարգից հեռու սերունդը խոցելի է թուրքական սպառնալիքի դեմ. Ռուբեն Մելքոնյան. 5TV

«5ԹԻՎԻ» հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարի հյուրն է թուրքագետ, «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Ռուբեն Մելքոնյանը: Ծրագրի շրջանակներում վերջինս խոսել է նախաձեռնության խնդիրների և նպատակների մասին:    

«Անհապաղ պետք է համախմբվել ազգային արժեքների շուրջ, գործի է դրվել ամեն միջոց՝ հայկականությունն ու ազգայինը վերացնելու համար». Կարինե Նալչաջյան.pastinfo

«Նույնիսկ մեծ ցանկության դեպքում այսօր հնարավոր չէ չնկատել, որ ճակատային հարձակում է կազմակրպվել այն ամենի նկատմամբ, ինչ հայկական է։ Թիրախում է հայտնվել ազգային և բարոյական արժեքային համակարգը։ Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում կրթական, մշակութային համակարգի հետ, տեսնում ենք եկեղեցու նկատմամաբ իրականացվող արշավը, արժեզրկվում է կազմաքանդվում է ընտանիքի գաղափարը։ Երբ այս բոլոր բաղադրիչները մեկ […]