«Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնությունը մեկնարկում է ազգային արժեքների պաշտպանությանը վերաբերող օրենքի նախագիծը կազմելու, հանրային քննարկում կազմակերպելու և ստորագրահավաքի միջոցով իրավասու մարմիններին ներկայացնելու գործընթացը: Օրենքի նախագիծը կարգավորելու է նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, ընտանիքի և մանկության պաշտպանության հետ կապված հարաբերությունները
«Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնությունը չի հետապնդում քաղաքական շահեր սպասարկելու որևէ նպատակ և այս նախաձեռնության միջոցով փորձելու է օգնել նաև քաղաքական իշխանությանը՝ չեզոքացնելու հայ ազգի հոգևոր-բարոյական անվտանգությանը սպառնացող ռիսկերը.
«Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնությունը բաց է ցանկացած անհատի, հասարակական կամ քաղաքական ուժի համար և կարող է հասարակության պառակտումը կանխող հարթակ դառնալ՝ ազգային արժեքների պաշտպանության հարցում.
«Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության գործունեության կազմակերպչական և տեխնիկական հարցերով աջակցությունն իրականացնելու է «Ազգային արժեքների պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպությունը.
«Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության գործունեության, օրենքի նախագծի հանրային քննարկման արդյունքների և հետագա գործողությունների մասին տեղեկատվությունը կներկայացվի հաջորդիվ: