Նպատակներ

Կազմակերպության գործունեության նպատակներն են՝
  1. Կազմակերպությունն իր գործունեությամբ աջակցում է Ազգային արժեքների պաշտպանությանը:
  2. Կազմակերպությունը նպատակ ունի՝
  • պաշտպանել Ազգային արժեքները, այդ թվում՝ քրիստոնեությունը, հայոց պետականությունը, հայոց լեզուն և գրերը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, ընտանիքը, երեխաների մանկությունը, հայոց բանակը,
  • կանխարգելել Ազգային արժեքների դեմ ոտնձգությունները:
3. Իր նպատակներն ու խնդիրներն իրականացնելու համար կազմակերպությունը համագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային և օտարերկրյա համանման կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետությունում գրանցված այլ կազմակերպությունների հետ:
4. Կազմակերպությունն իրավունք ունի իր կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան իրականացնելու ձեռնարկատիրական գործունեություն, այդ նպատակով տնօրինելու իր գույքը և գործունեության արդյունքները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ստեղծելու առևտրային կազմակերպություն կամ դառնալ նրա մասնակից: