«Նույնիսկ մեծ ցանկության դեպքում այսօր հնարավոր չէ չնկատել, որ ճակատային հարձակում է կազմակրպվել այն ամենի նկատմամբ, ինչ հայկական է։ Թիրախում է հայտնվել ազգային և բարոյական արժեքային համակարգը։ Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում կրթական, մշակութային համակարգի հետ, տեսնում ենք եկեղեցու նկատմամաբ իրականացվող արշավը, արժեզրկվում է կազմաքանդվում է ընտանիքի գաղափարը։ Երբ այս բոլոր բաղադրիչները մեկ առ մեկ իրար կողքի ենք դնում, ակնհայտ է դառնում, որ այստեղ ընդգծված ընդհանուր գիծ կա և այդ ընդհանուրի բովանդակության հիմքում ընկած են երկու շատ վտանգավոր կոնվենցիաներ, որից մեկն արդեն իսկ ընդունվեց, իսկ մյուսը՝ ճանապարհին է, –«Փաստինֆո» -ի հետ զրույցում այս մասին ասում է հոգեբան Կարինե Նալչաջյանը։ Ինչպես հայտնել ենք Կարինե Նալչաջյանը միացել է տարբեր ոլոտների 5 գործընկերների նախաձեռնությանը՝ ստեղծելով «Ազգային արժեքների պաշտպանություն» միավորումը։
«Այս ամենը նշանակում է այն, որ գործի է դրվել ամեն միջոց՝ հայկականությունն ու ազգայինը վերացնելու համար։ Այսինքն, թիրախավորված են մեր անվտանգության հիմքերը։ Ակնհայտ է, որ մեծ ու լրջագույն պայքար է գնում գլոբալիստական ուժերի և ազգային գոյության միջև, իսկ այս թոհուբոհում և դաժան պայքարում կգոյատևեն ու կհաղթեն միայն այն երկրները, որոնք շատ ամուր կպահեն իրենց ինքնություն ու ազգային գաղափարները։ «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության հիմքում ահա այս հարցերն են դրված, ինչպես նաև կենսական անհրաժեշտության մի հարց՝ միավորվելու, համախմբվելու խնդիրը։ Հիմա հաճախ են ասում՝ իսկ ինչի՞ շուրջ ենք մենք համախմբվելու։ Այս հարցը մի հստակ պատասխան ունի՝ անհապաղ պետք է համախմբվել ազգային արժեքների շուրջ, որովհետև սա հենց այն է, ինչ միավորում է հասարակության բոլոր շերտերին։ Մեր ընտանիքը, կրթությունն ու հավատն է թիրախում հայտնվել, այն, ինչ հասարակության օդը, ջուրն ու թթվածինն է։ Հայ մարդն այսօր իրավունք չունի լռելու։ Առանց որևէ քաղաքական նկրտումների մեկնարկած «Ազգային արժեքների պաշտպանություն» նախառնության շրջանակներում մեր իրավաբաններն արդեն իսկ օրենքի նախագիծ են մշակել, որը առաջիկա աուլիսին կհրապարակվի, ինչպես նաև՝ կլինեն հասարակակն բնույթի լայն քննարկումներ, կհայտարարվի նաև ստորագրահավաքի մասին», -Փաստինֆոյի հետ զրույցում ասում է հոգեբան Նարինե Նալչաջյանը։
Տեղեկացնենք, որ «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնող խումբը նախօրեին հանդես էր եկել ուրբաթ օրը մամուլի ասուլիս հրավիրելու հայտարարությամբ, որի ընթացքում քննարկման կդրվեն պետության ազգային անվտանգությանը սպառնացող մարտահրավերները, երկրի ներքին և արտաքին հիմնախնդիրների լուծման, ինչպես նաև ազգի ինքնության պահպանման և հիմքերի ամրապնդման կարևորագույն նախապայմանները, ինչպես նաև անհապաղ համախմբման հրամայականի հարց

