ՏԵՍԱՆՅՈՒԹ: Մուտանտների սերունդ ենք դաստիարակելու՝ անհայրենիք, անսեռ, անարժեք, անսկզբունք. Live News

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը։ Վերջերս Գևորգ Դանիելյանի, Արամ Սաթյանի, Հայկ Նահապետյանի, Կարինե Նալչաջյանի, Ռուբեն Մելքոնյանի, Արա Զոհրաբյանի նախաձեռնությամբ ձևավորվել է «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող խումբ, որը հայ ազգի հոգևոր-բարոյական անվտանգությանը սպառնացող ռիսկերը չեզոքացնելու նպատակով նախաձեռնել է ազգային արժեքների պաշտպանությանը վերաբերող օրենքի նախագիծ՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանության հիմունքների մասին»։ Նախագիծը դրվելու է հանրային քննարկման և ստորագրահավաք է կազմակերպվելու, ի՞նչ ակնկալիքներ կան այս նախագծի հետ կապված, քանի որ մենք տեսնում ենք, որ օրվա իշխանություններն իրենք են նախաձեռնում ու սատարում այն բոլոր մարտահրավերներին, որոնք այսօր ծառացել են ազգային արժեքների առաջ։ Հայաստանում սկսված ապազգային գործընթացներին ինչպե՞ս կարելի է դիմակայել, ժողովուրդը գիտակցո՞ւմ է դրա կարևորությունը։ Կարինե Նալչաջյանի դիտարկմամբ՝ հասարակությանը կառավարելու համար լուրջ մեխանիզմներ են գործի դրվում, ստեղծվել է կառավարելի քաոս, որում հասարակությունը հեշտությամբ տրվում է մանիպուլյացիաների։ Մեզ փորձում են համոզել, թե հետամնաց ենք, քարանձավային, անհաս, այդ պատճառով երջանիկ հասարակություն չենք, և մեր քաղաքացիական ու մարդկային գիտակցությունը վերափոխելու ծրագրեր են իրականացվում։ Ո՞րն է դրանց նպատակը։ Դրա համար իշխանություններն արդեն «բարեփոխումներ» են նախաձեռնել կրթական ոլորտում, որոնց վերջնանպատակը, ըստ հոգեբանի, մուտանտների կերտումն է, անհասկանալի սերնդի, որը չի ունենա հայրենիք, ազգություն, սեռ, դավանանք․․․ Անդրադարձանք նաև Լանսարոտեի և Ստամբուլյան կոնվենցիաների վտանգներին։ Մանրամասները՝ տեսանյութում

 

 

0

Հարակից նյութեր

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Թող ամեն մարդ…

AD TV-ի «Հարցազրույց Արթուր Կիրակոսյանի հետ» հաղորդաշարի հյուրն է հոգեբան,  «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Կարինե Նալչաջյանը: Հաղորդման շրջանակներում խոսվել է միասեռականության քարոզի, ավանդական արժեքների պաշտպանության կարևորության և…
Կարդալ ավելին

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Որն՞ է նախորդ…

iravunk.com-ը գրում է. ԿԳՄՍ նախարարության սահմանած կանխարգելիչ միջոցառումների, առկա սահմանափակումների, կրթական խնդիրների եւ այլ ուշագրավ հարցերի շուրջ «Իրավունք TV»-ի եթերում զրուցել ենք հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ հետ: Դիմակը չի կարող չազդել…
Կարդալ ավելին

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Հարցազրույց Արա Զոհրաբյանի…

Պետրոս Ղազարյանի հարցազրույցը «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության անդամ Արա Զոհրաբյանի հետ: https://www.youtube.com/watch?v=uZDJOMbWrWc  
Կարդալ ավելին