Սիրելի հայրենակիցներ, Սեպտեմբերի 27-ին Արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով հակառակորդի կողմից սանձազերծված ագրեսիան, ըստ էության, հանգեցրել է լայնածավալ պատերազմի: Չհաշտվելով արցախյան գոյամարտում պարբերաբար կրած պարտության հետ` Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, Թուրքիայի անթաքույց հովանավորության և գործնական օժանդակության ներքո, հերթական անգամ անմտորեն փորձում է մեր սահմանների ամրությունը և հայ զինվորի մարտական ոգին: Ռազմական թերարժեքությամբ տառապող հակառակորդին այս անգամ էլ […]
ՀՀ ԳԱԱ Հ. ԱՃԱՌՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԼԵԶՎԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան Լեզվի ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վիկտոր Կատվալյանը 2020թ. սեպտեմբերի 18-ի գրությամբ նշել է. «Ինչ խոսք, նման մի օրենք գոյության իրավունք ունի և, թերևս, անհրաժեշտ է»: Միաժամանակ ներկայացվել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանության հիմունքների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ նկատառումներ, որոնք կքննարկվեն նախաձեռնության […]
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Հայաստանի գրողների միությունում 2020թ. սեպտեմբերի 17-ին, տեղի է ունեցել «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող խմբի անդամների հանդիպումը Հայաստանի Գրողների միության անդամների հետ: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն իր ողջույնի խոսքում կարևորել է խնդրի արդիականությունը: Նախաձեռնության համակարգող խմբի անդամ Արա Զոհրաբյանը ներկայացրել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանության հիմունքների մասին» […]
ՏԵՍԱՆՅՈՒԹ: Որն՞ է նախորդ իշխանությունների «աքիլեսյան գարշապարը», որից օգտվեց Փաշինյանը. Հոգեբանի դիտարկումը. i TV
iravunk.com-ը գրում է. ԿԳՄՍ նախարարության սահմանած կանխարգելիչ միջոցառումների, առկա սահմանափակումների, կրթական խնդիրների եւ այլ ուշագրավ հարցերի շուրջ «Իրավունք TV»-ի եթերում զրուցել ենք հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ հետ: Դիմակը չի կարող չազդել երեխայի աշխարհընկալման վրա – Տիկին Նալչաջյան, արդյո՞ք լրացուցիչ հոգեբանական խնդիրներ չեն առաջացնի հատկապես տարրական դասարանների աշակերտների համար առկա սահմանափակումները: – Դիմակի առկայությունն արդեն իսկ շատ […]
«ԱԱՊԿ»-ն ՃՈ-ից ստացել է ՃՏՊ-ների վերաբերյալ հարցման պատասխան
«Ազգային արժեքների պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպության կողմից կատարված հարցման արդյունքում ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից ներկայացվել է Հայաստանի Հանրապետությունում հաշվառված զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարների (այսուհետ՝ ՃՏՊ) հետևյալ վիճակագրությունը. 2017 թվականին հաշվառվել է 3535 ՃՏՊ, որի հետևանքով զոհվել է 279 մարդ, 2018 թվականին՝ 4111 ՃՏՊ, զոհվել է 343 մարդ, 2019 թվականին՝ 4799 ՃՏՊ, զոհվել […]
ՈՐՔԱ՞Ն ՔԱՂԱՔԱՑԻ Է ՏՈՒԳԱՆՎԵԼ ԴԻՄԱԿ ՉԿՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«Ազգային արժեքների պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպության կողմից ՀՀ Ոստիկանություն կատարված հարցման արդյունքում հայտնի է դարձել, որ Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 182.3-րդ հոդվածի 1.1 մասի հատկանիշներով նախատեսված իրավախախտում կատարելու համար՝ 2020 թվականի օգոստոսի 15-ի դրությամբ 67704 (վաթսունյոթ հազար յոթ հարյուր չորս) անձանց նկատմամբ կայացվել են վարչական տույժ նշանակելու […]
ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԸ.
Սույն հղումներով Դուք կարող եք ծանոթանալ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի Խորհրդի կոնվենցիային (այսուհետ՝ Ստամբուլյան կոնվենցիա) և դրա բացատրական զեկույցին: Բեռնել կոնվենցիան Բեռնել Ստամբուլյան կոնվենցիայի բացատրական զեկույցը Թարգմանությունը՝ ՀՀ Արդարադատության նախարարության
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը 2020թ. սեպտեմբերի 11-ի գրությամբ նշել է. «ՀԴԿ նախագահությունը, ընդլայնված նիստում, քննարկելով մեզ ներկայացված «Օրենքի» նախագիծը, ամբողջությամբ հավանություն է տալիս օրինագծի գաղափարին և բովանդակությանը»: Կուսակցությունը ներկայացրել է նաև իր առաջարկությունները «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանության հիմունքների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, որոնք «Ազգային արժեքների […]
ՀՊՄՀ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Է.Հովհաննիսյանը 2020թ. սեպտեմբերի 9-ի գրությամբ նշել է. «ՀՊՄՀ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետը ողջունում է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանության հիմունքների մասին» օրենքի նախագիծը՝ կարևորելով նման իրավական ակտերի առկայությունը ազգային-բարոյական արժեքների պաշտպանության առումով»:











