Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը 2020թ-ի սեպտեմբերի 24-ի գրությամբ նշել է. «Որպես ազգային պահպանողական կուսակցություն՝ լիովին կիսում ենք ազգային արժեքների պահպանման հետ կապված հանրության մոտ առկա մտահոգությունները և ազգային ինքնության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները»: Գրությանը կից «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանության հիմունքների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացվել են […]
ՀՀ ԳԱԱ Հ. ԱՃԱՌՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԼԵԶՎԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան Լեզվի ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վիկտոր Կատվալյանը 2020թ. սեպտեմբերի 18-ի գրությամբ նշել է. «Ինչ խոսք, նման մի օրենք գոյության իրավունք ունի և, թերևս, անհրաժեշտ է»: Միաժամանակ ներկայացվել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանության հիմունքների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ նկատառումներ, որոնք կքննարկվեն նախաձեռնության […]
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Հայաստանի գրողների միությունում 2020թ. սեպտեմբերի 17-ին, տեղի է ունեցել «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող խմբի անդամների հանդիպումը Հայաստանի Գրողների միության անդամների հետ: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն իր ողջույնի խոսքում կարևորել է խնդրի արդիականությունը: Նախաձեռնության համակարգող խմբի անդամ Արա Զոհրաբյանը ներկայացրել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանության հիմունքների մասին» […]
ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԸ.
Սույն հղումներով Դուք կարող եք ծանոթանալ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի Խորհրդի կոնվենցիային (այսուհետ՝ Ստամբուլյան կոնվենցիա) և դրա բացատրական զեկույցին: Բեռնել կոնվենցիան Բեռնել Ստամբուլյան կոնվենցիայի բացատրական զեկույցը Թարգմանությունը՝ ՀՀ Արդարադատության նախարարության
Լանզարոտեի Կոնվենցիան և դրա բացատրական զեկույցը.
Սույն հղումներով Դուք կարող եք ծանոթանալ «Սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու մասին» Եվրոպայի Խորհրդի կոնվենցիային (այսուհետ՝ Լանզարոտեի կոնվենցիա) և դրա բացատրական զեկույցին: Առաջարկում ենք ուշադրություն դարձնել Կոնվենցիայի 6-րդ հոդվածին և այդ հոդվածի վերաբերյալ բացատրական զեկույցի 62-րդ կետին: Բեռնել Կոնվենցիան Բեռնել Լանզարոտեի կոնվենցիայի բացատրական զեկույցը Թարգմանությունը՝ ՀՀ Արդարադատության նախարարության
ՏԵՍԱՆՅՈՒԹ: «Մաթեմատիկայի դասին կարող է սովորեցնեն՝ ինչ է պահպանակը». Արա Զոհրաբյան. Kentron TV
«Կենտրոն» հեռուստաընկերության «Իմպուլս վերլուծական» հաղորդաշարի հյուրն է փաստաբան,«Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Արա Զոհրաբյանը: Հաղորդման շրջանակներում խոսվել է հանրությանը հուզող «Ստամբուլյան», «Լանզարոտեի» կոնվենցիաների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սպառնացող վտանգների, «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության հետագա քայլերի մասին:
ՏԵՍԱՆՅՈՒԹ: Երեխային կարելի է պաշտպանել նաեւ առանց բացատրելու, թե ինչ է սեռական ակտը. Արա Զոհրաբյան. armdaily.am
«AD TV» լրատվականի «Հարցազրույց Արթուր Կիրակոսյանի հետ» հաղորդաշարի հյուրն է փաստաբան, «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Արա Զոհրաբյանը: Հաղորդման շրջանակներում խոսվել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանության հիմունքների մասին» օրենքի նախագծի, տարբեր կոնվենցիաներից բխող ռիսկերի մասին:
ՏԵՍԱՆՅՈՒԹ: Պետությունը պետք է պաշտպանի Հայոց լեզուն և Առաքելական Եկեղեցին. Գևորգ Դանիելյան. Yerevan.Today
Yerevan.Today-ը գրում է. «Ազգային արժեքները պետք է պաշտպանվեն օրենքով, սա իրավական հիմքերի առնչությամբ չպետք է որևէ մեկի մոտ անակնկալի առիթ տա: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային արժեքների պաշտպանության» անդամ, իրավաբան Գևորգ Դանիելյանը։ Ըստ նրա՝ նախաձեռնությունը միտված է ազգային անվտանգության, ներքին և արտաքին խնդիրների լուծման, ազգային արժեհամակարգի պահպանմանը:










