ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Հայաստանի գրողների միությունում 2020թ. սեպտեմբերի 17-ին, տեղի է ունեցել «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության  համակարգող խմբի անդամների հանդիպումը Հայաստանի Գրողների միության անդամների հետ:

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն իր ողջույնի խոսքում կարևորել է խնդրի արդիականությունը:

Նախաձեռնության համակարգող խմբի անդամ Արա Զոհրաբյանը ներկայացրել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանության հիմունքների մասին» օրենքի նախագիծը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Արա Զոհրաբյանը նշել է, որ Նախաձեռնությունը քաղաքական շահեր սպասարկելու նպատակ չի հետապնդում: Նախաձեռնության առիթ է հանդիսացել նաև Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման փորձը և Լանզարոտեի կոնվենցիայի վավերացումը:

Խոսելով Ստամբուլյան կոնվենցիայի վտանգների մասին՝ նա փաստել է, որ կոնվենցիայի համատեքստում «ընտանիքի անդամներ» հասկացության մեջ ներառված է նաև «զուգընկերներ» եզրույթը: Ըստ կոնվենցիայի բացատրական զեկույցի՝ ստացվում է, որ ԼԳԲՏ անձանց միջև բռնությունը նույնպես համարվելու է ընտանեկան բռնություն: Նախաձեռնության անդամները դեմ են հենց այս գաղափարի շրջանառմանը:

Նախաձեռնության կողմից ներկայացված Օրենքի նախագծով հստակ նշվում է, որ «Ընտանիքը ստեղծվում է ամուսնական տարիքի հասած տղամարդու և կնոջ կամավոր միությունից» և  արգելվում է ամուսնության ճանաչումը և գրանցումը՝ 1) երկու տղամարդու միջև. 2) երկու կնոջ միջև. 3) տղամարդու և սեռափոխված կնոջ կամ տղամարդու միջև. 4) կնոջ և սեռափոխված տղամարդու կամ կնոջ միջև:  Նախագծում թվարկված են նաև ընտանիքի անդամները:

Արա Զոհրաբյանն անդրադարձել է մանկությանը և կրթությանը սպառնացող վտանգներին՝ Լանզարոտեի կոնվենցիայի 6-րդ հոդվածի և այդ հոդվածի վերաբերյալ  բացատրական զեկույցի 62-րդ կետի համատեքստում, որտեղ մասնավորապես խոսվում է տարրական և միջնակարգ դասարաններում երեխաներին սեռական կրթության տրամադրման մասին և շեշտել է, որ Նախաձեռնության կողմից ներկայացված օրենքի նախագիծը կլինի երաշխիքն այն բանի, որ կբացառվի սեռական կրթության տրամադրումը երեխաներին տարրական և միջնակարգ դասարաններում:

Նախաձեռնության համակարգող խմբի անդամ, հոգեբան Կարինե Նալչաջյանը իր խոսքում նշել է. «Ակնհայտորեն ընդգծվում է, որ տեղի են ունենում գործընթացներ, որոնք թիրախավորում են մեր ազգային, հիմնարար արժեքները: Հայ ազգը որպես մեկ միասնական օրգանիզմ, հոգեբանական ամբողջություն ունի իր հենարանները, դրանք են մշակույթը, ազգային ինքնությունը, սեփական ազգի հետ նույնանալու մղումը, եկեղեցու արժեքները: Եթե այդ արժեքները թուլանում են, առաջանում է ազգի, պետության գոյության պահպանման հիմնախնդիր: Հիմնարար այս արժեքներին, որոնք պետության ողնաշարն են, չի կարելի ձեռք տալ: Չպետք է թույլ տալ, որպեսզի խաթարվի մեր ինքնությունը»:

Խոսելով սեռական կրթության մասին՝ հոգեբանը նշել է, որ 6-12 տարեկան երեխաների հետ խոսել հասուն սեռականության մասին, պարզապես դեմ է բնությանը, դեմ է երեխայի հոգեկան առողջությանը:

Նախաձեռնության համակարգող խմբի անդամ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը նշել է, որ Եվրոպական Միության այն երկրներում, որոնց կողմից վավերացվել են վերոնշյալ կոնվենցիաները, բռնությունների թվի նվազում չի արձանագրվել:

«Անհրաժեշտ է գտնել այն պատճառները, որոնք ծնում են նման արատավոր երևույթներ, որի դեմ պետք է պայքար մղվի կանխարգելման տեսքով»,-նշել է Հայկ Նահապետյանը:

ՀԳՄ Վարչության անդամ, բանաստեղծ Շանթ Մկրտչյանն իր շնորհակալական խոսքն է հայտնել այս նախագիծը կյանքի կոչելուն ուղղված քայլեր իրականացնելու համար և դեմ է արտահայտվել տարրական դասարաններում երեխաներին սեռական կրթություն տրամադրելուն, նշելով, որ դա միանշանակ կձևախեղի երեխայի հոգեբանությունը:

ՀԳՄ վարչության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը ավելացրել է. «Երբ խոսվում է հիմնարար, ազգային արժեքների մասին, նախաձեռնությունը պետք է գա ներքևից, այսինքն հասարակության մեջ մտավոր, բարոյական խնդիրներն այնքան հասունանան, որ հարց բարձրացվի և դրանք ձևակերպվեն վերնաշենքում՝ օրենքների տեսքով: Եվ դա է պատճառը, որ այժմ մտավորականությունը, ժողովուրդն ընդվզում է այս ամենի դեմ»: Պետրոս Դեմիրճյանը ողջունել է Նախաձեռնությանը և հայտնել, որ թույլ չեն տալու ազգային հիմնարար արժեքների խեղաթյուրում:

Եզրափակիչ խոսքում ՀԳՄ Նախագահ Էդվարդ Միլիտոնյանը գրողների միության անունից շնորհակալություն է հայտնել օգտակար քննարկման համար:

0

Հարակից նյութեր

Ն.ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ

«Ազատագրական շարժում» նախաձեռնությունը կազմակերպում է ստորագրահավաք՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Եթե ցանկանում եք միանալ ստորագրահավաքին, ապա կարող եք՝ 1  Այս հղումով էլեկտրոնային եղանակով ստորագրել՝ ՍԵՂՄԵԼ ԱՅՍՏԵՂ Ստորագրությունը կարող եք տեղադրել…
Կարդալ ավելին

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 20․08․2021…

Վարչական դատարան  ներկայացված դիմումով դիմողները հետևյալ հիմնական փաստարկներն են պնդել:   Առողջապահության նախարարն իրավասու չէր ընդունելու մարդու հիմնական իրավունքները սահմանափակող նորմատիվ իրավական ակտ. Վիճարկվող Առողջապահության նախարարի 20.08.2021թ. թիվ 65-Ն հրամանով…
Կարդալ ավելին

«ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆ…

Սիրելի հայրենակիցներ, Սեպտեմբերի 27-ին Արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով հակառակորդի կողմից սանձազերծված ագրեսիան, ըստ էության, հանգեցրել է լայնածավալ պատերազմի: Չհաշտվելով արցախյան գոյամարտում պարբերաբար կրած պարտության հետ` Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, Թուրքիայի անթաքույց…
Կարդալ ավելին