«5ԹԻՎԻ» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդաշարի հյուրն է փաստաբան, «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Արա Զոհրաբյանը:
Հաղորդման հյուրն անդրադարձել է օրենքի ուժով ազգային արժեքները պաշտպանելու եւ տարբեր կոնվենցիաներից բխող ռիսկերը հասարակության լայն շերտերին ներկայացնելու նախաձեռնությանը։ Խումբը մտադիր է շրջել մարզերով ու ստորագրահավաքի միջոցով օրենքի նախագիծը ներկայացնել կառավարությանը կամ Ազգային ժողովին։


