Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը 2020թ. սեպտեմբերի 11-ի գրությամբ նշել է. «ՀԴԿ նախագահությունը, ընդլայնված նիստում, քննարկելով մեզ ներկայացված «Օրենքի» նախագիծը, ամբողջությամբ հավանություն է տալիս օրինագծի գաղափարին և բովանդակությանը»:
Կուսակցությունը ներկայացրել է նաև իր առաջարկությունները «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանության հիմունքների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, որոնք «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող խմբի անդամները քննարկման առարկա կդարձնեն:


